Իսլամական ՆԱՏՕ-ն` որպես Օսմանյան կայսրության վերստեղծմանն ուղղված քայլ

Նորության նկար Նոր կազմակերպությունը նախ և առաջ ուղղված է արաբական երկրներին, որոնք Թուրքիան ցանկանում է ներառել իր կազմում` «ժողովրդավարության պաշտպանության» անվան տակ

Թուրքիան փորձում է գնալով ավելի ակտիվորեն խաղալ իր դերը Մերձավոր Արևելքում և արտահայտում է մտքեր, որոնք ուշադիր դիտարկելիս, եթե ոչ վտանգավոր են, ապա մտահոգիչ: Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականության ձախողումը ստիպում է Անկարային փնտրել «նեոօսմանիզմի» իրացման նոր ուղիներ, ինչն առաջին հերթին ենթադրում է խալիֆայության հաստատում և կոչման վերականգնում. «Սուլթան (անունը) խան` Օսմանների Տան տիրակալ, սուլթանների սուլթան, խաների խան, ուղղահավտների առաջնորդ և Տիեզերքի Տիրակալ մարգարեի ժառանգ, սուրբ քաղաքներ Մեքքայի, Մեդինայի և Երուսաղեմի պաշտպան և այլն, և այլն»:

Սուլթանի կոչումների մանրամասն թվարկումը հենց այնպես չբերվեց: Օսմանյան կայսրության համար ամենակարևորը հսկայական բանակն էր, որը 400 տարվա ընթացքում գրավել էր ահռելի տարածություն` ներառյալ Մեքքան և Մեդինան, որտեղ այժմ իշխում է Ալ Սաուդների դինաստիան: Նոր Խալիֆայության ստեղծման համար ևս անհրաժեշտ է բանակ, եթե հնարավոր է, միավորյալ իսլամական ուժեր: Այս միտքը նախորդ շաբաթ Մարոկկոյում արտահայտել է թուրքական «Սաադատ» կուսակցության նախագահ Մուսթաֆա Քամալակը: Նկատենք, որ «Սաադատը» թուրքական նախկին «Ռեֆախ» կուսակցության պահպանողական թևն է: Ոչ ծայրահեղ եվրոպամետ թևը այժմ Թուրքիայիում իշխող Արդարության և զարգացման կուսակցությունն է: Քամալակը հայտարարել է, որ անհրաժեշտ է շտապ կերպով ստեղծել «իսլամական ՆԱՏՕ» և Իսլամական խաղաղապահական ուժեր: « Իսլամական երկրներում այսօրվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան ճիշտ էր Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբականը, երբ կոչ էր անում ստեղծել Իսլամական խաղաղապահ ուժեր: Մենք սրտանց ողջունում ենք իսլամական երկրների զարթոնքը և աղոթում ենք հաջողության համար: Սակայն արևմտյան երկրները ջանքեր են ներդնում, որպեսզի այդ ամենն իրենց օգտին լինի: Մենք պետք է առաջին պլան մղենք ոչ թե մեր հակամարտությունները, այլ միասնականությունն ու ամբողջականությունը»,-ընդգծել է Քամալակը: Թուրքիայի նախկին վարչապետ Էրբականը հայտնի է որպես «համաշխարհային խալիֆայության» գաղափարի հեղինակ: Խալիֆայության գաղափարական հզորությունը իսլամի մեջ է, իսկ ռազմականը` անկախ ռազմա-քաղաքական բլոկի: Էրբականն այդ բլոկը կոչում էր «իսլամական խաղաղապահ ուժեր», նրա հետևորդները` «իսլամական ՆԱՏՕ»: Հյուսիսատլանտյան դաշինքը այժմ բարդ ժամանականեր է ապրում, իսկ Թուրքիան ինտենսիվորեն ամրանում է, ինչը և նրան իրավունք է տալիս նմանատիպ հայտարարություններով հանդես գալ: Ոչ մի կասկած չկա, որ ստեղծման դեպքում, իսլամական ՆԱՏՕ-ում առաջինը կներառվի Ադրբեջանը: Բաքուն ակնհայտորեն կփորձի լուծել իր խնդիրները այդ կերպ, քանի որ սեփական ուժերով տանուլ կտա նաև երկրորդ ղարաբաղյան պատերազմը: Թեև պետք է ասել, որ «իսլամական ՆԱՏՕ-ն» ուղղված է նախ և առաջ արաբական երկրներին, որոնք Թուրքիան ցանկանում է ներառել իր կազմում` «ժողովրդավարության պաշտպանության» անվան տակ: Թե ինչպիսի ժողովրդավարություն կարող է այնտեղ լինել, արդեն ականատես ենք եղել Լիբիայի, Թունիսի և Եգիպտոսի օրինակով: Հերթը, որքան էլ որ տխուր լինի, Սիրիայինն է:

«Իսլամական ՆԱՏՕ-ն» չի տառապելու միջոցների բացակայության պատճառով. Սաուդյան Արաբիան և Քաթարը հաճույքով կֆինանսավորեն այդ կառույցը` չնայած որ Ծոցի միապետությունների և թուրքական սուննիների միջև առկա են թեոլոգիայի վերաբերյալ մտքերի որոշ անհամաձայնություններ: Սակայն դրանք հաղթահարելի արգելքներ են. հազիվ թե միապետությունները պնդեն հենց այն սուննիզմին, որը նրանք դավանում են, հատկապես Սաուդյան Արաբիան, որտեղ իշխում է իսլամի վահհաբիական ճյուղը: Նոր կառույցը նաև կփորձի հեռանալ Արևմուտքից և պարզապես անտեսել Իրանը: Կարող է պատահել և այնպես, որ Արևմուտքը ողջունի նոր բլոկի ստեղծումը` հույս ունենալով, որ հենց դրա միջոցով կլուծվեն սիրիական և իրանական խնդիրները: Մի խոսքով, բոլորը գոհ և երջանիկ են: Սակայն մի խանգարող հանգամանք կա. արդյոք կցանկանա արաբական աշխարհը որպես իրեն միավորող տեսնել Թուրքիային: Պատմությունը բացասական պատասխան է հուշում: Խնդիրը Անկարայի կողմից ժամանակ առ ժամանակ հնչող գաղափարների մեջ չէ: Հարցն այն է, որ այդ գաղափարներից մեկը կարող է մի օր իրականություն դառնալ: Միակ հույսը Սաուդյան Արաբիան և Քաթարն են: Մի բան է Էրդողանին աջակցել խոսքով, ով արդեն իրեն երևակայում է սուլթան, մեկ այլ բան`հանդուրժել իսլամական աշխարհի նման ղեկավարի: Սաուդյան Արաբիայի թագավորությունը` միանգամայն հիմնավորված, հենց իրեն է տեսնում այս դերում և լիազորությունները վայր դնել առայժմ չի պատրաստվում: Սակայն ամեն ինչ հիմնվում է այդ տխրահռչակ «առայժմ…» բառի վրա:

Կարինե Տեր-Սահակյան http://www.panarmenian.net/arm/details/117067/

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 27-07-2012 14:03:04
Դիտումների քանակը: 700
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԳԻՆԵՎԱՆ ՈՊԱՆՅԱՆ ՄԻՍԱԿԻ Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (22.02.1944, 1945-ի սկիզբ, 05.05.1945), սերժանտ: Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott